1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

18.05.2023 12:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 16-ին, ժամը 20.10-ին, Երևանի Աբովյան և Սարալանջի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 19.35-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա և 22-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 08.55-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Ռաֆ-4» և «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Ռաֆ-4»-ի 38-ամյա վարորդը և «Լադա Պրիորայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 10-ամյա աղջիկը հայտնել էր, որ մարմնական վնասվածքները ստացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով: Ժամը 17.00-ին ոստիկանության Գուգարքի բաժին է ներկայացել 38-ամյա տղամարդ և խոստովանել, որ Գարեգին Նժդեհի փողոցում իր «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: