ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.07.2023 12:59 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 14-ին, ժամը 19.15-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Իսուզու» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 73-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 04.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Վանաձորի Համբարձումյան փողոցի շենքերից մեկի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և դիմել փախուստի. 10-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ «Օպելի» վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 14.10-ին, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 21.30-ին, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 69-ամյա վարորդը և 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Նոր Հաճն-Աբովյան ճանապարհին իրար են բախվել «Զիլ», «ՄԱԶ», «ՄԱՆ» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 16.00-ին, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի ճանապարհին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. 18-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 19-ին, ժամը 09.25-ի սահմաններում, Գյումրիի Պարոնյան և Շնորհալու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21144»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 16.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 91-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. 39-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 20.10-ին, Սիսիան քաղաքի Որոտանի փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ի, ժամը 20.50-ին, Տավուշի մարզի Բերդավան բնակավայրում իրար են բախվել «Տոյոտա Ալփարդ» և «Ջիպ Վրանգլեր Ռուբիկոն» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Ալփարդի» 33-ամյա վարորդը և 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 16.08-ին, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 20.10-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 19.10-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը. 36-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին իրար են բախվել «Օպել», «Լեքսուս», «Ռենջ Ռովեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 80-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Եղիպատրուշ-Քուչակ ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարե շինությանը. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է ջրատարի մեջ. 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 19.00-ին, Նորաշենիկ-Կապան ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա ու 4-ամյա երկու երեխաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մ-2 Ջերմուկի ճանապարհի 23-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Հաղարծինի վանական համալիր տանող ճանապարհի հարակից տաղավարի մոտ «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: