1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

17.06.2022 12:40 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 16-ին, ժամը 04.30-ին, Երևանի Հերացու փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի. «Ռենոյի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 13.40-ին, Երևանի Այվազովսկու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, մոպեդ և կայանված «ՎԱԶ-2114». 24-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 20.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» և կայանած «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 36-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ժամը 22.45-ին Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին տեղեկություն է ստացվել, որ հունիսի 6-ին, ժամը 10.10-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 15-ին, ժամը 19.30-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 15.25-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել մետաղյա ցանկապատին և հայտնվելով բակային տարածքում՝ բախվել է շինությանն ու փլուզել այն. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 19.20-ին, Երևանի Ահարոնյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 18.55-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 27-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30,5-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 22-ամյա վարորդը, 22-ամյա ուղևորը և «ՎԱԶ-21099»-ի 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Լոռու մարզի Դսեղ գյուղում կվադրոցիկլը կողաշրջվել է. 16-ամյա կվադրոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 13-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 10.00-ին, Գյումրի-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Կապանի Գործարանային փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 50-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 17-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Պատֆայնդեր» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Կորոլայի» 40-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 230-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 197-րդ կմ-ին մոտոցիկլետը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել տրակտորի. 65-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 99-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. մոտոցիկլի 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: