1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

17.01.2019 09:43 ՃՏ պատահարներ

Հունվարի 16-ին, ժամը 12.30-ին, Երևանի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 16-ին, ժամը 22.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան և Լեոի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 16-ին, ժամը 07.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել «Սոբոլ» բեռնատար ավտոմեքենայի 69-ամյա վարորդը, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Նուբարաշենի բաժանմունք:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 16-ին, ժամը 23.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 15-ին, ժամը 15.55-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի, ինչից հետո «Միցուբիշի»-ի վարորդը վրաերթի է ենթարկել նշված վայրում կանգնած քաղաքացուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 16-ին, ժամը 19.35-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «ԿԻԱ», «Մազդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 16-ին, ժամը 12.18-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում ՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, իրար են բախվել «Օպել», «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 16-ին, ժամը 20.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Զովունի գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել դեղատան պատին. վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 16-ին, ժամը 22.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արզական գյուղում բախվել է ճանապարհին կայանված «ՎԱԶ-21099» և «Օպել» մակնիշի ավտոմեքենանների. «ՎԱԶ-2105»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 96-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-211440» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440»-ի վարորդը և 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: