1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.05.2023 12:00 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 14-ին, ժամը 23.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արին-Բերդի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 14-ին, ժամը 20.30-ին, Երևանի Կիևյան և Օրբելու փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 14-ին, ժամը 22.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Նիսան» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 14-ին, ժամը 21.00-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հայանիստ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԳԱԶ-33021-212» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-33021-212»-ի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Արզնի-Նոր Հաճն ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Իջևանի Անկախության փողոցում «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: