1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.06.2018 10:36 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 14-ին, ժամը 13.45-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մոսկովյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 12.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Նուբարաշենի փողոցում բախվել է ծառի. վարորդը եւ 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 65-ամյա մի կին։ Նա հայտնել է, որ մարմնական վնասավծքները ստացել է Երեւանի Ադոնց եւ Շիրվանզադե փողոցների խաչմերուկում ընկելու հետեւանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 8-ին, ժամը 10.00-ին, վերոնշյալ փողոցների խաչմերուկում «ԳԱԶել» մակնիշի թիվ 8 երթուղային միկրոավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջը` պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 15.45-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցում թիվ 26 երթուղու ավտոբուսի կտրուկ արգելակման հետեւանքով ուղեւորուհին սրահում ընկել է եւ մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 17.20-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ» եւ «Օպել» մակնիշի ավտմեքենաներ. «Օպել»-ի վարորդը դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***


Հունիսի 14-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հ.Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 19.40-ին, Երեւանի Բ.Մուրադյան փողոցի եւ Գայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Կիա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 15.30-ին, Երեւանի Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գառնի գյուղի գազալցակայանի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2121» մակնիշի երկու ավտոմեքենա. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Գյումրու Գործարանային փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: