1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.01.2018 16:56 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 14-ին, ժամը 21.30-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 18 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 20.00-ին, Երևանի Պ.Սևակի փողոցի և Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» մակնիշի ավտոբուս:
«Տոյոտա»-ի վարորդը և ավտոբուսի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 15-ին, ժամը 1.10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 72 շենքի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը, «Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը, նրա 3 ուղևորները և «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 13-ին, ժամը 8.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 13-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 59 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Պեժո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Բ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Այգավան գյուղի Արարատյան փողոցում բախվել է «Ֆոլքսվագեն-Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Բ»-ի վարորդը և 3 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 13-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արմավիրի մարզում` Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին, իրար են բախվել «Ֆորդ-Տրանզիտ» և «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Ֆորդ-Տրանզիտ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԻԺ-2125» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Հանրապետության-Սայաթ Նովայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: