1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.04.2023 12:29 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 13-ին, ժամը 10.27-ին, Երևանի Աբովյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 11.00-ին, Երևանի Չարենցի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 19.25-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Հիգեր» ավտոբուսը. «Հիգերի» 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 23.00-ին, Երևանի Ա. Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Ֆորդ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 02.30-ին, Երևանի Գայի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենային. «Նիսանի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 23.20-ին, Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 37-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 09.55-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 56-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 34-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 19.00-ին, 32-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ ժամը 18.05-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 25-26-րդ կմ հատվածում իրար են բախվել «Իսուզու» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Իսուզուի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին «Լադա-217030» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Ավանգարդի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 181-րդ կմ-ին «Շանխ» բեռնատարը բախվել է «ԳԱԶ-22177» մակնիշի ավտոմեքենային. բեռնատարի վարորդը և «ԳԱԶ-22177»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո Լոգան Վան» և «Մերսեդես Վիանո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո Լոգան Վանի» 23-ամյա վարորդը, 22-ամյա ուղևորը և «Մերսեդես Վիանոյի» 55-ամյա վարորդը, երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: