1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.02.2018 12:56 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 13-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղու և Դավիթաշենի 4-րդ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա և 58-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 20.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, իրար են բախվել «Օպել» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի Չարենցի փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել է ճանփեզրի բետոնե ջրատարին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ 3163-175-10» և «Գրանդ Շերոկի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Գրանդ Շերոկի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցի թիվ 18 հասցեի դիմաց իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ինֆինիտի»-ի ուղևորը և «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրվեժ գյուղից Գեղարդ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: