1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

13.04.2023 12:42 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 12-ին, ժամը 10.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Մերսեդեսներից» մեկի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 13.50-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 13.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 21.45-ին, Երևանի Գ. Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 20.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Ֆորդ» և կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 32-ամյա և «Ֆորդի» 47-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 11-ին, ժամը 19.00-ին, Երևանի Աճառյան փողոցի և 2-րդ փակուղու խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Հովտաշատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Նիսան Կուբ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Կուբի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել մեքենայի սրահում. 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 22-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը, «Օպելներից» մեկի 53-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: