1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

13.03.2018 17:22 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Մարտի 11-ին, ժամը 20.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան փողոցի թիվ 74 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով մարտի 12-ին, ժամը 13.00-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 12-ին, ժամը 19.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարալանջի փողոցի թիվ 16 էլեկտրասյան մոտ բախվել է քարե պատնեշի, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 12-ին, ժամը 13.10-ին, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղում` Նոր Խարբերդ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես C-180» և «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21104»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 12-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին` գազալցակայանի մոտ, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 13-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցի կամրջի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: