1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.01.2018 12:14 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 13-ին, ժամը 1.00-ին, Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներին:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 12-ին, ժամը 17.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի Սպանդարյան գերեզմանատան մուտքի դիմաց կվադրոցիկլը բախվել է գերեզմանատան դարպասի հենասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 12-ին, ժամը 17.00-ին, Երևանի Նոր Արեշի 30-րդ փողոցի թիվ 3/1 հասցեի մոտ իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 12-ին, ժամը 00.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54/8 հասցեի դիմաց բախվել է ծառի, այնուհետև՝ էլեկտրասյանը:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 58-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «Օպել Զաֆիրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի դպրոցի դիմաց իրար են բախվել «Օպել Աստրա» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 12-ին, ժամը 2.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիքի և Զ.Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-211030» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-211030»-ի վարորդը և «ՎԱԶ-21213»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 12-ին, ժամը 21.30-ի սահմաներում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 243-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 12-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքթաթային հոդի սալջարդ, հեմարթրոզ, երկու նախաբազուկների ստորին երրորդականի շրջանի քերծված վերքեր» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նշված վնասվածքը ստացել է հունվարի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Իջևանի Անկախության փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: