1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.02.2018 16:57 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 11-ին, ժամը 15.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Հունդայի» մակնիշի ավտոբուս և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Ավտոբուսի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 11-ին, ժամը 21.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է մայթեզրին, այնուհետև` էլեկտրասյանը:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 2/1 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21013»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին «Նիսան Նոթ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս գալով երթևեկելի գոտուց` կողաշրջվել է. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 10-ին, ժամը 11.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի բակում վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 10-ին, ժամը 20.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում թիվ 39 երթուղային ավտոբուսի սրահում, ընթացքի ժամանակ, 63-ամյա մի ուղևորուհի վայր է ընկել և մարմնական վնասվածքով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 10-ին, ժամը 8.30-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Միցուբիշի» և «Պորշե» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.50-ին, հիվանդանոց է դիմել նաև «Մերսեդես»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 9-ին, ժամը 19.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մալաթիայի տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը փետրվարի 10-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 11-ին, ժամը 00.10-ին, «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Միկոյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 10-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Մերսեդես Ց 180»-ի:
Ավտոմեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 10-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 3 շենքի մոտ բախվել է ճամփեզրի ցանկապատին. ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 10-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ալավերդի-Արևածագ ճանապարհի 14-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: