1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

11.12.2017 17:02 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 11-ին, ժամը 1.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 8 և 9 տարեկան երկու աղջիկ և 6-ամսական տղա:
Պարզվել է, որ երեխաները վնասվածքները ստացել են դեկտեմբերի 10-ին, ժամը 23.00-ին, 24-ամյա վարորդի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի սկզբնամասում հուշակոթողի պատին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.30-ին, Երևանի Կիևյան և Կասյան փողոցները միացնող էստակադայի վրա իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 8.50-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 66/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Մերսեդես E 230» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես E 230»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 10.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 00.30-ին, Երևանի Աթոյան և Նոր Արեշի 15-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.20-ին, Երևանի Դ.Անհաղթի և Կ.ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վնասվել են նաև Հանրապետության փողոցում կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:
Նույն օրը, ժամը 23.45-ին, «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ճանապարհի 39-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և նրան, մարմնական վնասվածքներով, իր վտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: