ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.09.2023 12:27 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ի լրումն
Սեպտեմբերի 10-ին հաղորդվել էր անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Մուրացանի փողոցում 11-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու մասին:
Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 11-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության բաժին է ներկայացել 41-ամյա տղամարդ և հայտնել, որ աղջկան վրաերթի է ենթարկել իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

 

Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.15-ին, Երևանի Շինարարների փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13.25-ին, Երևանի Կ. Ուլնեցու փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.50-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 105-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում իրար են բախվել «Նիվա» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011»-ի 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին Վահագնի գյուղի վարչական տարածքի «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 74-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան-Գորկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-3507» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 11.00-ին, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Հաճնի կամուրջ չհասած, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Դաֆ» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.40-ին, Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, Գորիս-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց E-240» և «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Սիսիան-Կապան ճանապարհի 19-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ջրահեռացման բետոնե առվակի մեջ. 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.59-ին, Երևանի Երվանդ Քոչարի փողոցում իրար են բախվել ավտոբուսը և «Նիսան» մակնիշի ավտոմեքենան. «Նիսանի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.10-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալ.Մանուկյան փողոցի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.30-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 28-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.55-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16.50-ին, Երևանի Նորագավիթ թաղամասում իրար են բախվել ավտոբուսը և «Նիսան» մակնիշի ավտոմեքենան. Ավտոբուսի 11-ամյա ուղևորը և «Նիսանի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Ն. Շենգավիթ 1-ին փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել կայանված «Օպելի» 67-ամյա վարորդին, 20-ամյա երիտասարդի և 36-ամյա տղամարդու, այնուհետև բախվել է կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 31-ամյա վարորդը, կայանված «Օպելի» 67-ամյա վարորդը, 20-ամյա երիտասարդը և կայանված «Պորշի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.10-ին, Երևանի Նորագավիթ 3-րդ փողոցում երեխաների զբոսանքի համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոցի կողաշրջվելու հետևանքով 18-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մուրացանի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Թալին-Կարմրաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհամերձ քարերին. 64-ամյա վարորդը և 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի Կենտրոնական փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Զովունի-Քանաքեռավան ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 34-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.55-ին, Բերդ-Այգեպար ճանապարհի 6-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 53-ամյա վարորդը և 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.35-ին, Տավուշ-Բերդ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՈւԱԶ»-ի 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: