1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

11.06.2018 12:59 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 10-ին, ժամը 12.15-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա եւ «Իրբիս» մակնիշի մոտոցիկլ։
Բախման հետեւանքով մոտոցիկլի վարորդը եւ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 10-ին, ժամը 18.15-ին, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Հոնդա» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 10-ին, ժամը 14.00-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:


***

Հունիսի 10-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկ-Նաիրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 10-ին, ժամը 11.30-ին, Զովունի-Քանաքեռավան ճանապարհին իրար են բախվել «Նիսան Տիդա» եւ «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդա»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք և տեղում բուժօգնություն ստացել։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 10-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկեպար-Բաղանիս ճանապարհին կորցրել է կառավարումը, ինչի հետեւանքով մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին։
Ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 4.35-ին, «շտապօգնություն» հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն է ցուցաբերվել 45-ամյա մի կնոջ. վերջինս հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է մի քանի ժամ առաջ Երևանի Սարի թաղում վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 17.00-ին, «ԳԱԶ-2818» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ.Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում վրաերթի է ենթարկել 3-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 23.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվդանանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 19.10-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» եւ «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի երկու ավտմեքենաներ. վարորդներից մեկը եւ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատաշեն գյուղի գազալցակայանում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու եւ իր մեքենայով էլ նրանց տեղափոխել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 10-ին, ժամը 1.00-ի սահմաններում, Այնթապ-Նոր Խարբերդ ճանապարհի օղակաձև խաչմերուկում «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի Մաշտոցի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Գյումրիի Գարեգին Նժդեհի և Շարա Տալյանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2170» եւ «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2170»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 20.45-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ագարակ քաղաքի Գ.Նժդեհի փողոցում բախվել է «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենայի։ «ՎԱԶ-2121»-ի վարորդը եւ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: