ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.08.2023 13:23 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 8-ին, ժամը 18.45-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. «Կիայի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 18.15-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոպեդը. 31-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 15.55-ին, Երևանի Կոմունայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 08.50-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Տեսլա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 16.05-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 47-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ.«ՎԱԶ-21015»-ի 26-ամյա վարորդը և 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 05.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 28-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Նալբանդյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58,5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Օձուն-Ալավերդի ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տեանա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տեանայի» 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու երեխաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Լոռու մարզի Սարատովկա գյուղում «Օպել Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հայտնվել է դաշտում. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 1 տարեկան ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 06.10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է հողաթմբին. 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: