1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

08.11.2018 10:51 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 7-ին, ժամը 17.04-ին, 29-ամյա քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարոդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 19.20-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Մ.Մելքոնյանի անվան կամրջի տակ իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Նարեկացի 83 հասցեում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել դաշտի մեջ. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 73-րդ կմ-ին ընկել է դաշտը, ինչի հետևանքով վարորդը և 16-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 23.00-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Նորապատ-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատարի հենասյանը, ինչի հետևանքով վարորդը և 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Ամրակ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և երկու ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արամուս գյուղի միջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 12.10-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 101-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: