1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

07.11.2018 10:47 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 17.55-ին, Երևանի Շարուրի փողոցում իրար են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-213029» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԳԱԶել» մակնիշի բեռնատարն առաջ ընթանալով՝ նույն փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «ԳԱԶել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 23.50-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենա. վարորդներից մեկը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 20.40-ին, «Յագուար» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 22.40-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, «ՎԱԶ -2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ջրվեժի Մայակ թաղամասում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու, հետո բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. քաղաքացուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 20.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Հունդաի» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Տոյոտա Յարիս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել բաժանարար արգելապատնեշին. 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Ֆիատ Գամպագնոլա 1107D» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում բախվել է «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդը և 55-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում բախվել է ճամփեզրի երկաթյա պատնեշին և շրջվել. վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու և մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի վարորդը և «Նիսան Տիանա»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Պեժո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 120 մ գլորվել ձախակողմյա ճանապարհամերձ ձորը. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Տեղ գյուղի հատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի երթևեկելու ընթացքում 12-ամյա տղան բախվել է մեքենային, ապա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 11․15-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ-2 ճանապարհի 382-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց, հարվածել հոսանքի մետաղյա հենասյանը. վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 06.20-ի սահմաններում, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 141-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: