1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

07.06.2018 10:51 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունիսի 6-ին, ժամը 15.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 9.30-ին, Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու և Եղեռնի հուշահամալիր իջնող ճանապարհի հատման մասում իրար են բախվել տաքսի և անհայտ մակնիշի ավտոմեքենա. տաքսու ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 3-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել 3-ամյա երեխա. երեխայի մայրը հայտնել էր, որ նա տան բակում հեծանիվից է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երեխան վնասվածքները ստացել է Սայաթ-Նովա գյուղում՝ հորեղբոր վարած «Հոնդա» մակնիշի մեքենան անհայտ մակնիշի մեքենային բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 9.35-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» եւ «Իժ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները եւ «Իժ» մակնիշի ավտոմեքենայի 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով «շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աբովյան-Ջրաբեր ճանապարհին իրար են բախվել «Օպել Զաֆիռա» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքբվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Սյունիքի և Ավանգարդի փողոցների խաչմերուկում բախվել է «KIA RIO 1.6» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՈւԱԶ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենանՎայոց ձորի մարզի Չիվա գյուղի «Հեշին» կոչվող տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 15-ամյա պատանին վարելով պապի «Մոսվկիչ» մակնիշի ավտոմեքենան՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել. պատանին եւ հասակակից երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: