ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.10.2021 11:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 26.10.21թ.

Հոկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Օպելի» վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.20-ին, Երևանի Վարդանանց փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 08.30-ին, Երևանի Շևչենկոյի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 01.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին և գովազդային վահանակի երկաթյա սյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, Երևանի Նանսենի և Ջուղայի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 6-ին, ժամը 00.10-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի քարերին և պատին. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մելիքգյուղ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 30-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԿռԱԶ» ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է տրակտորի. «ՎԱԶ-21014»-ի 60-ամյա վարորդը, «Ֆորդ Տրանզիտի» 35-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում իրար են բախվել երկու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 13-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «TOLEDO» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է խոշոր եղջերավոր անասունների. 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Մարտունու Շահումյան և Հերացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՈւԱԶ-3909» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Կամո-Գյումրի ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: