1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին (փետրվարի 2-ից 5-ը)

06.02.2018 11:00 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին (փետրվարի 2-ից 5-ը)

Փետրվարի 5-ին, ժամը 14.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Նոր Արեշի 8-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ և 10-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 5-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաղսի գյուղի 1-ին փողոցի և 1-ին փակուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը և ուղևորը, «Նիսան»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 23.00-ին, Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 2/5 հասցեի մոտ իրար են բախվել «Դեյու» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես ML320» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 22.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 52 շենքի մոտ իրար են բախվել «Հունդայի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 22.00-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 10 շենքի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 18.20-ին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 73 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ և նրա 33-ամյա դստերը, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
Տուժողները տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.30-ին, վարորդը Գուգարք գյուղից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 2-ին, ժամը 17.45-ին, Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 3-ին, ժամը 1.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղու թիվ 98 հասցեի դիմաց բախվել է բետոնե պատնեշին և ճանապարհային նշանի հենասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 2-ին, ժամը 19.30-ին, Երևանի Այվազովսկու և Ավանեսովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոբուս և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենա:
«ԳԱԶ-32213» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ադոնցի փողոցի թիվ 5/17 շենքի մոտ իրար են բախվել «Կրայսլեր» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 2-ին, ժամը 17.50-ին, Երևանի Հովնաթանի և Բատիկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Օպել» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2103»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 3-ին, ժամը 8.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 2-ին, ժամը 19.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծարավ-Աղբյուրի և Զ.Սարկավագի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 3-ին, ժամը 9.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Մյասնիկյան ճանապարհին՝ Հացիկ գյուղի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 3-ին, ժամը 15.05-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: