ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

02.06.2023 11:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 1-ին, ժամը 10.52-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է մայիսի 31-ին, Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 1-ին, ժամը 17.05-ին, Երևանի Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 1-ին, ժամը 18.32-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 43-ամյա կին և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Չարենցի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 31-ին, ժամը 21.25-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Ֆորդ», «ՎԱԶ-2107» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվել 68-ամյա կին․ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 1-ին, ժամը 07.15-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել երկու «Օպել» և կայանված «Մերսեդես», կայանված «Պորշ», կայանված «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 1-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 1-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 54-րդ կմ-ին Սուրենավան գյուղի հատվածում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 1-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Էջմիածնի Սպանդարյան-Մաշտոցի փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 1-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ- 21120» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հունիսի 1-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնու խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «ՎԱԶ-2108»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կապան-Նորշենիկ ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը, երկու ուղևորները և «Տոյոտայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 1-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և կողաշրջվել. 63-ամյա վարորդը և 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: