1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

02.03.2018 10:58 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 1-ին, ժամը 12.45-ից մինչև ժամը 12.50-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան և Կողբացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի 23-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 20.30-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 1-ին, ժամը 20.20-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 19 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինս բախվել է կայանած «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին ու վրաերթի ենթարկել «Նիսան»-ի վարորդին:
«ԳԱԶ-32213»-ի 2 ուղևորները և «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 1-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 93 հասցեի մոտ կայանված անհայտ բեռնատար ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 1-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես G-500» և «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Մերսեդես G-500»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 2-ին, ժամը 2.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 1-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: