ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

01.07.2021 11:20 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 30-ին, ժամը 01.25-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է մեկ այլ կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21101»-ի 37-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 29-ին, ժամը 19.20-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ֆորդ», «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մոտակա կահույքի սրահի դիմացի հատվածին. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 29-ին, ժամը 20.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 08.30-ին, «Ջիպ» ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 09.45-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ. ՎԱԶ-21150»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 1-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 09.25-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա արգելապատնեշին և ընկել լճակը. «Մերսեդեսի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 1-ին, ժամը 01.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի գազատար խողովակին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 19.45-ին, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 46-ամյա վարորդը և «Ֆոլքսվագեններից» մեկի 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***

Հունիսի 30-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Տաշիրի-Ձորամուտ ճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-24-17» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի ծառերի մեջ. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ամառանոցների մոտ իրար են բախվել «Տուարեգ» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 30-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Իսահակյան և Շնորհալու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: