ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

12.05.2014 13:39 ՃՏ պատահարներ

Մայիսի 10-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 49 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Մայիսի 10-ին, ժամը 19.20-ին, Երևանի  Ռուբինյանց փողոցի թիվ 22 շենքի մոտ  «Աուդի»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով   ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Մայիսի 11-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ալմաստ գործարանի կողմից Կարապետ Ուլնեցու փողոց տանող նորակառույց ճանապարհին  «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի մասից ու հայտնվել քարածածկ տարածքում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Մայիսի 10-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի  ավտոմեքենա է բախվել  «Լեքսուս GX 460» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Լեքսուս GX 460»-ի վարորդը,   «ԳԱԶել»-ի   2 ուղևորները    մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 9-ին, ժամը 17.00-ին, Երևանի Արարատյան փողոցի թիվ 76 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 08.10-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 19/18 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 77 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Լեքսուս»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 19.10-ին, Երևանի Թևոսյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ԳԱԶ-31105»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 10.35-ի սահմաններում, Ստեփանավան-Լոռի-Բերդ ճանապարհի 2-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Պուշկինո-Գարգառ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24», «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին շրջվել է ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Իջևան-Մայիսյան ճանապարհի 142-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին, ժամը 20.30-ին, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան փողոցի թիվ 35 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, այնուհետև բախվել «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վրաերթի ենթարկվածը, «Ֆորդ Մոնդեո»-ի 2 ուղևորները և «Հունդաի»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 77 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆորդ-Ֆոկուս» և «Մերսեդես A-160» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես A-160»-ի 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Այնթապ գյուղի հատվածում «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին` Պտղունք գյուղում, «Միցուբիշի-Չարիոտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի ծառերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի ճանապարհին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գորիսի Սյունիքի փողոցի թիվ 25 տան դիմաց «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը և ուղևորը, «ԳԱԶ-31029»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին, ժամը 23.00-ի սամաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 168-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Կամոյի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: