1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

29.11.2013 10:36 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 28-ին, ժամը  19.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԲՄՎ»  մակնիշի  ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 28-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Նոր Կեսարիա-Շենավան ճանապարհի 0,5-րդ կմ-ին բախվել է ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող «ԿամԱԶ»  մակնիշի  վերամբարձ կռունկի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-2105»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկ-Փոքր Մանթաշ ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու և նրան տեղափոխել «Արթիկ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին ձախ շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել աջակողմյան դաշտում, ինչի հետևանքով վարորդը  և ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն բուժօգնության չեն դիմել:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: