ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

11.08.2014 11:58 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Օգոստոսի 10-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ներքին Չարբախի 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲԻԴ» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲԻԴ»-ի վարորդը, ուղևորը, «ՎԱԶ-21214»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 11-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 12-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 122 շենքի մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի եզրաքարին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն-Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 45-րդ կմ-ին «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է աջ հատվածում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
«ԶԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 33-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 9-ին, ժամը 13.00-ին, «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 36 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 9-ին, ժամը 23.50-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Հերացու փողոցի թիվ 20/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 9-ին, ժամը 14.30-ին, թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 10-ին, ժամը 00.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքի բակում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 9-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 32-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդը /հիվանդանոց դիմած քաղաքացին/ ստացել է վնասվածքները:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 9-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհին` Արտենի-Արագածավան գյուղերի հատվածում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 9-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-21» և «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-21»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 9-ին, ժամը 06.20-ի սահմաններում, Կամարիս-Արամուս ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 9-ին, ժամը 02.10-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին` ՃՈ Աբովյանի հենակետի մոտ, իրար են բախվել «ՈւԱԶ Պատրիոտ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Ժամը 12.30-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին երիտասարդի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈւԱԶ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով նա ստացել է վնասվածքը:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 9-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սեպասար-Կրասար ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 9-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 208-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով «Հոնդա»-ի վարորդը, 4 ուղևորները և «ԿԻԱ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: