ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

31.03.2014 12:23 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 29-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց և Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶԵԼ»-ի վարորդը ստացել է մարմնական վնասավածք և բուժօգնություն ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 14.30-ին, «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել է շենքերից մեկի պատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 30-ին, ժամը 12.00-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 30-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 35 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 30-ին, ժամը 07.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 62 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 31-ին, ժամը 01.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում` նորակառույց ճանապարհային հանգույցի կամրջի տակ, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 30-ին, ժամը 06.45-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի դիմաց «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 30-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհին` Արտենի գյուղի տարածքում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***
Մարտի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 38-րդ կմ-ին «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել-3302» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Օպել-Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 16-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել սարալանջին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գավառի Թումանյան փողոցում «ՎԱԶ-211030» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 12.50-ին, Չարենցավան-Կարենիս ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 222-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձախակողմյան կողնակ, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: