1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.12.2014 13:42 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.40-ին,   «Լեքսուս»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Բագրատունյաց և Եղ. Թադևոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, Երևանի Նանսենի փողոցի և Նանսենի նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել  «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Մեքենաներից մեկի  41-ամյա ուղևորուհին   վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.35-ին,  ՃՈ ՕԿԿ-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին թիվ 9 երթուղային տրոլեյբուսի վարորդը   Երևանի Ռուբինյանց փողոցում   կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 54-ամյա ուղևորուհին   վայր է ընկել տրոլեյբուսի սրահում, ստացել մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 5-ին, ժամը  23.25-ին,  ՃՈ ՕԿԿ-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.00-ին, Երևանի Զաքարիա Սարկավագի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Մերսեդես»   և  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կ/մ-ին «ՎԱԶ-21114» մակնիշի ավտոմեքենա  է բախվել  ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում,  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Աբովյանի 6-րդ միկրոշրջանի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.45-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 161-րդ կմ-ին «ՎԱԶ- 21102» մակնիշի ավտոմեքենա է բախվել  մետաղյա արգելապատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 5-ին, ժամը 8.35-ին, ոստիկանության Դիլիջանի  բաժնում շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Թեղուտ գյուղում երկու ավտոմեքենա ընկել են գետը: 
Երևան-Իջևան ճանապարհի 104-րդ կմ-ի հատվածում` Աղստև գետի մեջ, հայտնաբերվել են «Օպել Վեկտրա» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ: 
«Օպել Վեկտրա»-ի վարորդը հայտնել է, որ նույն օրը, ժամը 08.20-ի սահմաններում, իր ավտոմեքենան կայանված է եղել ճանապարհի եզրին, այդ ընթացքում «ՈւԱԶ»-ը բախվել է իր ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը, և «ՈւԱԶ»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: