ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

01.03.2021 11:58 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 19.05.2021

Փետրվարի 27-ին հաղորդվել էր, որ կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեխնիկական անսարքությունը վերացնելու նպատակով եղել էր մեքենայի տակ, որն ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի էր ենթարկել նրան. վարորդը՝ 68-ամյա Համբարձում Կոշկարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 18-ին, ժամը 05.00-ին, Համբարձում Կոշկարյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել:
Կատարվում է քննություն։



Փետրվարի 27-ին, ժամը 06.15-ին, Երևանի Աշտարակի և Եղվարդի խճուղիների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել եզրաքարերին. 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 15.25-ին, կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեխնիկական անսարքությունը վերացնելու նպատակով եղել է մեքենայի տակ, որն ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել նրան. 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 26-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա քաղաքացի, որը, ըստ շտապօգնության բժշկի, Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 17.15-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Մազդա» և երկու «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաների, իսկ «Ինֆինիտին» բախվել է կայանված «ԳԱԶ-2790» մակնիշի ավտոմեքենայի. «Ինֆինիտիների» վարորդները և նրանցից մեկի երկու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 21.45-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Սիտրոեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 08.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԿամԱԶ-55111», «Հունդաի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 52-ամյա վարորդը, 75-ամյա ուղևորուհին և «Հունդաիի» 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 52-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Թալին-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Լենդ Ռովերի» 45-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Զիլի» վարորդը վթարի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում «Զիլ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջված վիճակում հայտնաբերվել է Աշնակ գյուղի վարչական տարածքի դաշտամիջյան ճանապարհին:
Նույն օրը, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Զիլի» 48-ամյա վարորդը և հայտնել, որ վնասվածքները ստացել է Թալին-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 21-ամյա մոտոցիկլավարը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքում իրար են բախվել «ԲՄՎ», «Տոյոտա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 14.45-ին, Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 19-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 202-րդ կմ-ին «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 27-ին, ժամը 20.00-ին, Սիսիան-Տոլորս ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 02.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՄԱԶ-5337» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսանի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աշտարակ-Սասունիկ ճանապարհին իրար են բախվել «ԳԱԶ-3110», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 28-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծաղկի խանութ-սրահին. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: