1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարաներ Հայաստանում

24.03.2021 11:34 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարաներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարաներ Հայաստանում
Մարտի 22-ին, ժամը 20.30-ին, մոպեդը բախվել է Երևանի Խանջյան փողոցի շենքերից մեկի պատին. 28-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 21.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 36-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 18.40-ին, Երևանի Աշտարակի խճուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել կայանված ավտոբուսին. «ՎԱԶ-2107»-ի 44-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 22-ին, ժամը 21.12-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21214», «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին տեղեկություն է ստացվել, որ մարտի 15-ին, ժամը 11.40-ին, Երևան-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցոմ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Լեքսուս» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 24-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. 31-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 21.55-ին, Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 23-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Գորիս քաղաքի Արզումանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: