ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.01.2023 13:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 26-ին, ժամը 15.00-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել մոպեդը և «Կիա» մակնիշի ավտոմեքենան. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 26-ին, ժամը 20.30-ին, Երևանի Խանջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 20.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 12.00-ին, Երևանի Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 26-ին, ժամը 15.30-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 26-ին, ժամը 16.30-ին, Երևանի Երևանյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 26-ին, ժամը 19.30-ին, Երևանի Այասու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սպիտակի Ալեք Մանուկյան փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 12.10-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Վանաձոր- Գյումրի ճանապարհի 46-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 118-րդ կմ-ին «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 27-ին, ժամը 23.50-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-217230» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 15.00-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***

Հունվարի 28-ին, ժամը 19.53-ին, Երևանի Պարույր Սևակի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը. 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 34-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Տափերական գյուղում, իրար են բախվել «Տոյոտա», երկու «ՎԱԶ-2107», «Մերսեդես», երկու «Մազդա», «Նիսան», «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21061»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Սևան քաղաքի Գործարանային փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 47-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Երևանյան խճուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել՝ բախվելով երկաթե սյանը. 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «ԲՄՎ-320-I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 19.32-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է արգելապատնեշներին. 61-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 10.10-ին, Առինջ-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Ռենո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 41-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան–Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. «Տոյոտայի» 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհին իրար են բախվել «Սուբարու» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 12.55-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 96-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Մարչի» 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 149,7-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո Մագնում» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 09.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 14.10-ին, Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 73-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 09.45-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Թալինի վարչական տարածքում, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 11-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի Սոնատա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Մերսեդես-GL-500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել «Հունդաի Սոնատայի» 49-ամյա վարորդին, ապա մեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենային. վրաերթի ենթարկված 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 18-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զորավան-Արագյուղ ճանապարհի 4-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. 46-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 29-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցում «Տոյոտա Ռաֆ-4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: