1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.06.2023 15:26 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 21-ին, ժամը 16.50-ին, Իսակովի պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Միցուբիշի» և «Մազդա» մակնիշի մեքենաներ: «Մազդայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 13.00-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107», «ՎԱԶ 2106» և «Կիա» մակնիշի մեքենաներ: «Կիայի» 2 ուղևորները և «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենան Բյուրական գյուղից Ամբերդի ամրոց տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 14.00-ին, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցում իրար «Օպել Աստրա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենաներ: «Օպել Զաֆիրայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Վարդենիս-Սոթք ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «ՈւԱԶ» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 14.20-ին, Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ: «ԳԱԶել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հունիսի 22-ին, ժամը 17.50-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տերյան փողոցի և Հաղթանակի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 84-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի վարորդը Արթիկի Ազատության հրապարակում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Երևան-Գորիս ճանապարհի 233-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի ուղեմասից, բախվել գետնին ընկած բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել: 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մ-2 ճանապարհի 3-րդ կմ-ին «Ռենո Լոգան» մակնիշի մեքենայի անիվը ընթացքի ժամանակ դուրս է եկել, ինչի հետևանքով մեքենան կողաշրջվել է: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 22-ին, ժամը 14.00-ին, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի մեքենաներ: «Մերսեդես Սպրինտերի» հինգ ուղևորները և «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: