1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.01.2023 11:57 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 21-ին, ՃՏՀ քննչական բաժնից ստացվել է գրություն, որ հունվարի 20-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Երևանի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 21-ին, ժամը 13.15-ին, Երևանի Արգիշտիի փողոցում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 21-ին, ժամը 14.00-ին, Երևանի Եղվարդի խճուղում մոպեդը բախվել է «Հովո» բեռնատարին. 57-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 20-ին, ժամը 13.30-ին, Երևանի Շիրվանզադեի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ և 6-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Պարոնյան, Պռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 21-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Արարատ-ՈԿՖ բանավան միջհամայնքային ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին. «ՎԱԶ-2107»-ի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 21-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Մղարթ-Օձուն ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և բախվել է ծառին. 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 21-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի վարչական տարածքում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպելի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 22-ին, ժամը 04.35-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար եզրաքարին. 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 22-ին, ժամը 02.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 22-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-180» և «Մերսեդես ՍԼԿ-350» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես ՍԼԿ-350»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վարդենիսի Հ. Արզոյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» բեռնատարին. «Օպել Աստրայի» 28-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհի 7-րդ կմ-ին «Նիսան Վերսա» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: