ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

21.12.2022 12:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 7.30-ին, Երևանի Դավիթաշենի կամրջի վրա իրար են բախվել «Միցուբիշի», «Ֆոլքսվագեն» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսներից» մեկի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.40-ին, Երևանի Դավիթաշենի կամրջի վրա իրար են բախվել «Իսուզու» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբեիր 20-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևանի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի բակում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբեիր 20-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.30-ին, Երևանի Երևանյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.00-ին, Երևանի Աճառյան փողոցի 2-րդ փակուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել «Նիսան Մարչ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 42-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ- 2104» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2104»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09.45-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փղոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գերցենի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաքացի:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 06.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է արագաչափի մետաղյա սյանը. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.50-ի սահմաններում,Երևան-Մեղրի ճանապարհի 228-րդ կմ-ին «ՀՈՎՈ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 371-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» բեռնատարին. «Մերսեդեսի» 57-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Կայանավան-Բերդ ճանապարհի 18-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: