1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

15.11.2022 12:08 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 13-ին, ժամը 21.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Սուզուկի», ինչպես նաև կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 21-ամյա վարորդը և կայանված «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.30-ին, Երևանի Արցախի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, Երևանի Նուբարաշենի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 17.00-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 09.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. երկու վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենջ Ռովերի» 36-ամյա վարորդը, «Մերսեդեսի» 58-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.25-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64,2-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 65-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ժամանակ 20-ամյա ուղևորը ծխախոտ օգտագործելու նպատակով վառել է կրակայրիչը, որի ընթացքում գազի արտահոսքից կրակ է բռնկվել մեքենայում. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: