1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.01.2023 11:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 10-ին, ժամը 19.35-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Նորք-Մարաշի 8-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա և 65-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 07.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սասնա ծռերի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 22.20-ին, Երևանի Ազատամարտիկների և Նոր Արեշի 20-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Կիա» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը և «Կիայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 22.50-ին, Երևանի Ծարավ աղբյուրի և Աճառյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի մեքենան և մոպեդը: 26-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արտենի գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-33021» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» երկու ուղևորները և «ԳԱԶ-33021»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 08.10-ին, Մրգաշատ-Արևիկ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 10-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ԳԱԶ-24», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը, երեք ուղևորները և «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: