ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

02.05.2023 17:30 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 27-ին, ժամը 15.51-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին, ժամը 17.38-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 15-ամյա պատանին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 08.30-ին, Երևանի Տերյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 14.25-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել «Պեժո», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 20.40-ին, Երևանի Շիրազի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 08.45-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Սեատ», «Մազդա», «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» վարորդը և 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 11.30-ին, Երևանի Շարուրի փողոցում «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Ապրիլի 29-ին, ժամը 15.45-ին, Երևանի Դավիթ Բեկի և Աճեմյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 29-ին, ժամը 09.50-ին, Երևանի Նվեր Սաֆարյան փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 11-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 28-ին, ժամը 19.10-ին, Երևանի Ազատության պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «IZH-27175» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 64-ամյա վարորդը, «IZH-27175»-ի 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 29-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում իրար են բախվել «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 29-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 09.20-ին, Երևանի Շինարարների փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 16.35-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 01.00-ին, Երևանի Երևանյան խճուղու և Գասպարյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Հոնդա Էլսիոն» մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկել այդ պահին «Հոնդա Էլսիոն» մեքենան նստող 37-ամյա տղամարդուն, որը հարվածի հետևանքով բախվել է կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին: 37-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 22․00-ի սահմաններում, Արմավիր-Լուկաշին ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել առվում. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 15․00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհին՝ Մայիսյան գյուղի խաչմերուկում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին. 27-ամյա վարորդը և 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 10.45-ին, Երևանի Մուրացանի և Նոր Արեշի 11-րդ փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 21.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա և 17-ամյա երիտասարդների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 05.00-ին, Արմավիր-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Աբովյան-Բալահովիտ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բազալտե արգելապատնեշին. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 08.25-ին, Քարաշեն-Գորիս ճանապարհի 7-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքի դաշտամիջյան հատվածում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան գլորվել և հայտնվել է ձորակում. 34-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: