Պատահար Սպիտակ-Երևան ճանապարհին
Հունիսի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Սկանիա» ավտոբուսը և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: