Պատահար Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում
Ապրիլի 2-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Երևանի Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: