ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

04.11.2014 11:02 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 3-ին, ժամը 16.15-ին, Երևանի Եզնիկ Կողբացու և Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 22.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքան Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի մոտ բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 47-ամյա մի կնոջ` պատճառել մարմնական վնասվածք և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 03.10-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրևանդ թաղամասում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, ինչի հետևանքով վերջինս վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա Հասմիկ Վ.-ին և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Սևան-Ճամբարակ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա մի պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։
***

Նոյեմբերի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի 2-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց, ինչի հետևանքով 30 և 31 տարեկան ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 137-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: