1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

08.05.2018 17:49 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 7-ին, ժամը 10.00-ին, հիվանդանոց է դիմել 31-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածք ստացել մայիսի 5-ին, ժամը 3.20-ին, Երևանի Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկում «Հոնդա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաների միջև տեղի ունեցած ավտովթարի ժամանակ, և եղել է «ՎԱԶ-2107»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 15.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ սրունք թաթի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա տղա, որը ծնողը հայտնել է, որ բակում վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երեխան մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13.30-ին, Այգեստանի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 5-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ ճաճանչոսկրի տիպիկ տեղի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 61-ամյա կին, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը` վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում մայիսի 7-ին պարզվել է, որ հիշյալ կինը նշված վնասվածքը ստացել է մայիսի 5-ին, ժամը 14.00-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի հետընթաց կատարելու և վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 22.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ 32213» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 02.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոքարշակին:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 8-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21134»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 45-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի անսարքության հետևանքով 22-ամյա ուղևորը դուրս է նետվել ավտոմեքենայի խցիկից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 15.35-ի սահմաններում, «Միցուբիշի Լանսեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի շուկայի տարածքում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ-ին «Զիլ-ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենան երթևեկելի գոտում շրջվել է. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 59 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 8-ին, ժամը 01.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Գ.Նժդեհի փողոցի թիվ 14 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: