1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

04.05.2018 16:51 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 3-ին, ժամը 20.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուբարու», «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը և ուղևորը, «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 21.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 13 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու և հեռացել. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 13.30-ին, Երևանի Արցախի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի արդյունքում ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 2-ին, ժամը 20.20-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Միցուբիշի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Մայիսի 3-ին, ժամը 14.55-ին, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 15.30-ին, Երևանի Շահումյան 5-րդ փողոցի թիվ 53 տան մոտ «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-217230» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-217230»-ի վարորդը և «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 20.00-ին, «ՈւԱԶ-3163-237» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Մեծավան գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 28 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա և 14-ամյա երկու պատանու և տեղափոխել նրանց հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 5.30-ի սահմաններում, «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 7.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 8.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Բարեղամի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 15.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 4-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցում բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: