1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

03.03.2018 13:35 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 1-ին, ժամը 21.20-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 3 հասցեի մոտ իրար են բախվել «Շևրոլետ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 2-ին, ժամը 14.30-ին, «Մեսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռիգայի փողոցի թիվ 126/Ա հասցեի դիմաց բախվել է «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի ու բախվել բետոնե արգելապատնեշին, ապա գազատար խողովակի հենասյանը:
Վրաերթի ենթարկված երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 2-ին, ժամը 8.30-ին, Երևան քաղաքի Երևանյան և Գասպարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 2-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայի և Կ.Դեմիճյան փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2115»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գյումրիի Լազոյի փողոցի թիվ 1/5 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և «ՎԱԶ-21140»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 2-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Գյումրիում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Շիրազի փողոցի թիվ 31 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: