1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

01.12.2017 12:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Նոյեմբերի 30-ին, ժամը 16.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին ժամը 00.45-ին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին՝ ավտոլվացման կայանի դիմաց, իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2123» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 51 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 36-րդ կմ-ին՝ Տափերական գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել գազատար խողովակին և կողաշրջվել: Երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 68-րդ կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: