1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

18.08.2017 11:20 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 17-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցի թիվ 13 հասցեի մոտ բախվել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Նիսսան»-ը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, ժամը 23.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, 22.00-ին, Երևան քաղաքում՝ Հանրապետության հրապարակում, անհայտ մակնիշի թիվ 75 երթուղու միկրոավտոբուսի սրահում, վարորդի կողմից կտրուկ արգելակելու հետևանքով 55-ամյա քաղաքացուհին կրծքավանդակով հարվածել է երկաթյա ձողին և բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, ժամը 15.00-ին, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, ժամը 7.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 56/2 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 9/1 հասցեի դիմաց «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, ժամը 14.30-ին, «ԶԻԼ 130-76» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 22/2 հասցեի մոտ բախվել է «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի:
Միկրոավտոբուսի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 18-ին, ժամը 00.05-ին, Երևանի Երիտասարդության փողոցի թիվ 7 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, ժամը 9.45-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «ԶԻԼ ՄՄԶ-555» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին հետևի անվադողը պայթելու պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է ծառի:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Օգոստոսի 17-ին, ժամը 17.15-ին, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավանի Բաղրամյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարերին, ինչի հետևանքով ուղևորը ստացել է մարմնական վնասվածք և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2104» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 148-րդ կմ-ին կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: