ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.08.2018 14:30 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 4-ին, ժամը 08.45-ին, Երեւանի Սարալանջի փողոցի ոլորաններում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ. վարորդներից մեկը եւ 62-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 08.47-ին, Երեւանի Արգիշտի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 01.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շիրակի փողոցում բախվել է անհայտ մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 41-ամյա մի կին, որը հայտնել է, որ Երեւանի Մ. Խորենացու եւ Նար-Դոսի փողոցների խաչմերուկում ընկել է:
Պարզվել է, որ կինը վնասվածքը ստացել է հուլիսի 30-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Խորենացու եւ Նար-Դոսի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 21.20-ին, Երեւանի Բաբայան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» եւ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի վարորդը եւ 11-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 04.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Միկոյան փողոցում բախվել է ծառի. 24-ամյա վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 10.00-ին, «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Քոչարյան փողոցում բախվել է բետոնե հենասյանը. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի ձորում` «Արեւիկ» հանգստյան գոտի տանող ճանապարհին, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին. երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 82-րդ կմ-ի` Լանջառ գյուղի հատվածում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը. վարորդը եւ 48-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 09.15-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Կամոյի եւ Շահումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-211030» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 30-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում իրար են բախվել «Դայվու Նեքսիա» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Դայվու Նեքսիա»-ի 51-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 0.3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Օգոստոսի 4-ին, ժամը 21.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 23.10-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորակը։ 16-ամյա վարորդը եւ 18-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Բիդ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել ավտոլվացման կետի պատին։ 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 09.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել պատին։ 43-ամյա վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 4-ին, ժամը 11.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն վթարի հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել եւս երկու տղամարդ եւ մեկ կին:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 19-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես»- մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, Աբովյան քաղաքի Երեւանյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառի։ 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց 280» մակնիշի ավտոմեքենան Երևան-Կապան ճանապարհի 285-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառի։ Վարորդը եւ 53-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՈՒԱԶ 23632-152» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը` Ողջի գետը։ 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 00.02-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 197.5 կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները եւ 25-ամյա ու 48-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Արգիշտի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները եւ «Օպել»-ի 27-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 03.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մուշավանի 4-րդ փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել պատին. վարորդը եւ 22-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին ժամը 23.30-ին, Երեւանի Դ.Անհաղթի եւ Կ.Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի վարորդը եւ 25-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց,:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 42-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան քաղաքի Խաղաղության փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա երեխայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին։ 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 6-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Իքստռեա» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց և ընկել դաշտը, ինչի հետեւանքով 20-ամյա ուղեւորուհին ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել է պատին։ 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ «Նիսան»-ի 18-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Երզնկա-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որին հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանության բաժին:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Լեքսուս-470» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի-Բավրա ճանապարհի 165-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։ Վարորդը եւ 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 5-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Դայվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 318-րդ կմ-ին բախվել է «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի. «Դայվու Նեքսիա»-ի վարորդը եւ 49-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 54-ամյա մի տղամարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի «Թուխ Մանուկ» սրբատեղիի տարածքում գլորվել է ձորը։ 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: