1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ. յուրացվել է ավելի քան 8.000.000 դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բացահայտվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ. յուրացվել է ավելի քան 8.000.000 դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային անվտանգության ծառայությունից նոր օպերատիվ տվյալներ են ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն: Առաջին դեպքով տվյալների իրացումը ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ համագործակցված էր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Նառա Մկրտչյանը« չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2015 թվականի հունվարից մինչ օրս դպրոցի հավաքարար մի կնոջ, ամսական 27 հազար դրամ աշխատավարձով, ձևակերպել է նաև որպես սեզոնային հնոցապան, իսկ ստացած գումարը վերջինս առձեռն փոխանցել է տնօրենին: Մկրտչյանը այս կերպ ձևակերպել է ևս երկու կնոջ՝ տարբեր ժամանակահատվածներով: Երկուսն էլ աշխատանքի չեն հաճախել. նրանցից մեկը մոտ երկու տարվա աշխատավարձը, ընդհանուր՝ միլիոն 743 հազար դրամ, առձեռն փոխանցել է տնօրենին, իսկ մյուսը ստացել է ընդհանուր առմամբ ավելի քան 700 հազար դրամ:
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ զգալի և խոշոր յուրացում կամ վատնում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հաջորդ դեպքով կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները համագործակցել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների հետ: Պարզվել է, որ Հայկավան համայնքի ղեկավար Սամվել Մխոյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը,1999-2017 թվականներին որպես վարորդ է ձևակերպել մի տղամարդու, որն աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ դուրս գրված ընդհանուր հինգ միլիոն 800 հազար դրամը յուրացվել է:
Այս փաստի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: