Ուսումնասիրելու նպատակով վերցրել է 500.000 դրամ և հեռացել
Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Նար-Դոսի փողոցում գտնվող ջեռուցման համակարգերի խանութ մտած հաճախորդը իբր ՀՀ դրամին ծանոթանալու և ուսումնասիրելու նպատակով վերցրել է 500.000 դրամ և հեռացել: 
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խարդախություն կատարելու կասկածանքով, սեպտեմբերի 10-ին, ժամը 12.15-ին, Ֆրունզեի փողոցից բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու, որոնք տվել են խոստովանական բացատրություն: 
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					